Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չախոյան-2048x1536
A A
Պաշտոնական

Դատապարտելի է քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիաի մեջ մեղադրելու փորձերը․ արձագանք՝ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութին (տեսանյութ)

Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ ահազանգել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի դրսեւորման մասին։ Տեսանյութը նկարահանելիս նա ենթարկվել է հարձակման։

Ըստ նրա՝ Երևանի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներից սալիկները (տոմետ) հանվել, տեղափոխվել են Երևանից դուրս՝ վաճառքի նպատակով։ ՝ «Տեսեք՝ ոնց է Երևանի քաղաքապետարանը լավ գույքը դուրս գրում։ Սա 50 տարուց ավելի ծառայող սալիկներ են, որը շատ լավ որակի է։ Դուրս են գրում, բերում սիրուն պահեստավորում են, ծախում են։ Այս ամենը պետությանն է, տեսեք՝ ոնց են խնամքով պահում՝ ծախելու համար»,- նշում է Չախոյանը՝ մատնացույց անում տարածքում պահեստավորված սալիկներն ու օգտագործված եզրաքարերը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են երկու տղամարդիկ խոչընդոտում նկարահանումը՝ պնդելով, որ տարածքը սեփականությունն է։ Ընթացքում քաշքշուկ է տեղի ունենում, տեղի աշխատողներից մեկը փորձում է քարով հարվածել, հնչում են հայհոյանքներ ու սպառնալիքներ։

Նշենք, որ ի պատասխան՝ գրառում է արել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի:

 

Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է, Երևանի տարածքից դուրս:

Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն:
 
Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է, թե բռնությունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիաի մեջ մեղադրելու փորձերը:
Возможно, это изображение отрывной талон, светокопия и текст