Բացել լրահոսը Փակել լրահոսը
զզ
A A
Քաղաքականություն

Միրզոյանն ու Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները հանդիպել են․ այս մասին հաղորդում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։

Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։