Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները: Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։ Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։ Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների գերակշիռ մասը։ Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։ Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։ Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։ Նշվել է, որ ներկայումս Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։ https://www.a1plus.am/hy/article/465847