Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Main-01.06
A A
Պաշտոնական

Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել  և իրականացվում է 24/7 ռեժիմով։

 

Ներդրված նոր մոդուլի շնորհիվ կատարողական վարույթով պարտավորությունների ամբողջական կատարված լինելու դեպքում գույքային բնույթի կատարողական վարույթներով վճարումները մշակվում են ամբողջությամբ ինքնաշխատ։ Այն հնարավոր է դարձնում ամբողջությամբ ինքնաշխատ կատարել կատարողակական վարույթով գանձված գումարի բաշխում, արգելանքններից ազատում և կարճում։

 

Գործընթացն ամբողջությամբ ինքնաշխատ է կատարվում նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ վճարված կատարողական վարույթը գտնվում է ավարտված վիճակում, իսկ տվյալ կատարողական վարույթը վարող հարկադիր կատարողն այլևս չի աշխատում տվյալ բաժնում։

Համակարգն ինքնաշխատ տվյալ կատարողական վարույթը տեղափոխում է բաժնի՝ տվյալ պահին ծառայող հարկադիր կատարողի վարույթ՝ այդպիսով ապահովելով կատարողական վարույթով գանձված գումարի բաշխումը, արգելանքներից ազատումն ու կարճումը։

Նախկինում վճարահաշվարկային համակարգերի միջոցով կատարված վճարումները մշակվում էին ձեռքով՝ միայն աշխատանքային օրերին և ժամերին։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն