Բացել լրահոսը Փակել լրահոսը
gayane-hakobyan-e1684578192129
A A
Քաղաքականություն

Աշոտ Փաշինյանի առեւանգման գործը քննող դատավորը հայտնի է

  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի գործը մակագրվել է Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (անձնագրային տվյաներով Ազգուշ Մարտիրոսյան) միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ 

Ըստ մեղադրանքի` որդեկորույս մորը՝ Ազգուշ Մարտիրոսյանին,  մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:

  Պաշտպանական կողմը պնդում է, որ դա չի կարող որակվել որպես առեւանգում։

Նշենք, որ  2023 թ մայիսի 20-ին  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել էր։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։ ՔԿ-ն միջնորդել էր երկու ամսով կալանավորել, սակայն դատավորը որոշել էր  մասնակի  բավարարել միջնորդությունը: