Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված Կառավարության բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տնտեսական կայուն աճի պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական հատվածում վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով ԱՄՀ դերը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման գործում: