Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար մարտում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին (տեսանյութ)

Բուխարեստում ավարտվեց մինչև 23 տարեկան ըմբշամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանը նվաճեց 3 մեդալ:

Մեր ազատ ոճային ըմբիշ Մեժլում Մեժլումյանը 61 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր` միայն եզրափակիչում զիջելով ուկրաինացի Անդրիյ Ձելեպին: Նուն ճակատագրին արժանացավ նաև 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը վճռորոշ մրցամարտում պարտվեց ֆրանսիացի Ռախիմ Մագամադովին և ստիպված բավարարվեց արծաթե պարգևով:

92 կգ քաշային կարգոքւմ Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 8:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աբդուլջալիլ Շաբանովին և դարձավ բրոնզե մեդալակիր:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականն Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 6 մեդալ` 3-ական արծաթ և բրոնզ: Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը