Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 9.03
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի կազմը ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Մարտի 13-19-ը Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնոմ է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականն այդ առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Կարապետ Մանվելյան (55 կգ քաշային կարգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Աշոտ Խաչատրյան (67 կգ), Հայկ Ասատրյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հովհաննես Հարությունյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (125 կգ):