A
A
Շանթ Սարգսյանը միավորներով հավասարվեց Գաբրիել Սարգսյանին. շախմատի ԵԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստները Սերբիայում շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Մերոնցից հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը: Առաջինը վստակելով 4,5 միավոր, հավասարվեց Գաբրիել Սարգսյանին ու Մանուել Պետրոսյանին, որոնք այս տուրում ոչ-ոքի են խաղացել իրենց մրցակիցների հետ: Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 4 միավոր և Հայկ Մարտիրոսյանի, Էմին Օհանյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի հետ կիսում է 51-113-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են ուկրաինացի Անտոն Կորոբովն ու հույն Ստամատիս Կուրկուլոս-Արդիտիսը:
Հաջորդ՝ 7-րդ տուրը, տեղի կունենա վաղը: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: