Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter uxix 18.02.
A A
Սպորտ

«Ինտեր» - «Ուդինեզե». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈՒՂԻՂ

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կընդունի «Ուդինեզեին»: Առաջին շրջանում կայացած խաղում 3:1 հաշվով հաղթանակ են տարել Ուդինեի ֆուտբոլիստները:

22 տուրից հետո միլանյան ակումբը 44 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ «Ուդինեզեն» 30 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է միլանցիների մեկնարկային կազմում և պատրաստվում է խաղին:

«Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.