Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xaxer 23.01.
A A
Սպորտ

Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Լեյք Փլեսիդի ձմեռային խաղերում

Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Լեյք Փլեսիդ քաղաքում կայացած Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում:

Մեր լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանն ոլորավայրէջքի մրցումներում տեղ չբաղեցրեց, քանի որ երկրորդ մեկնարկի ժամանակ դուրս է մնացել մրցատարածությունից: Առաջին մեկնարկից հետո նա զբաղեցնում էր 54-րդ տեղը:

Սնուբորդիստ Նորիկ Թադևոսյանը զուգահեռ ոլորավայրեջքի մրցումների 1/16 եզրափակիչում պարտվեց մոնղոլ Գանզորիգ Գամբատարին և դուրս մնաց պայքարից: Ընդհանուր հաշվարկով նա 29 մասնակիցների մեջ գրավեց 26-րդ տեղը:

Մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը, չնայած նախապես հայտավորված էր 30 կմ խմբակային վազքում, սակայն նա չմասնակցեց մրցումներին: Հիշեցնենք, որ 10 կմ դասական և ազատ ոճի դահուկավազքերում մեր մարզիկը զբաղեցրել էր միևնույն 4-րդ տեղը: