Մանուել Պետրոսյանը և Արփինե Գրիգորյանը երկրորդ հաղթանակը տարան ՀՀ առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնություններում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը սևերով հաղթեց առաջնության նորեկ Սարգիս Սարգսյանին, վաստակեց 2 միավոր և դարձավ միանձնյա առաջատար: Մեկնարկային տուրից հետո նրա հետ առաջին տեղը բաժանող Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը պարտվեց Արամ Հակոբյանին: Այս տուրում հաղթանակ տարան նաև Սամվել Տեր-Սահակյանը և Մամիկոն Ղարիբյանը: Վաղը նախատեսված 3-րդ տուրում Մանուել Պետրոսյանը կհանդիպի վերջինիս հետ:
Կանանց առաջնությունում երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել Արփինե Գրիգորյանը, որը հաղթեց Նարինե Գասպարյանին և վաստակեց 2 միավոր: Նրանից կես բալով հետ են մնում Աստղիկ Հակոբյանն ու Վերոնիկա Խաչատրյանը: Առաջին հաղթանակը տարավ մրցաշարի նորեկ, ռուսաստանցի Պոլինա Կոբակը, որը պարտության մատնեց Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գևորգյանին:
Հաջորդ՝ 3-րդ տուրում, Արփինե Գրիգորյանը կմրցի Մարիա Գևորգյանի հետ: Պոլինա Կոբակի մրցակիցը Աստղիկ Հակոբյանն է: