Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hracan
A A
Սպորտ

2023թ Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց Խլղաթյան - Կարապետյան հրաձիգների զույգը

Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող հրաձգության ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարում մեր մարզիկներն այսօր նվաճել են առաջին մեդալը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում մեր Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը մտել է եզրափակիչ, որտեղ պարտվել է 14-16 հաշվով և գրավել 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։

Նույն վարժության կանանց անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը 144,5 միավորով գրավել է 7-րդ տեղը։