Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 1
A A
Սպորտ

Մանուել Պետրոսյանը 5-րդն է շախմատի Բարսելոնայի մրցաշարում

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ավարտված CHESSABLE SUNWAY SITGES խոշոր մրցաշարում:

Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Վասիֆ Դյուրաբայլիի հետ: Նա վաստակեց 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց 5-րդ տեղը, որի համար կստանա 700 եվրո պարգևավճար: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Կիրիլ Ալեկսեենկոն, որն իր անվան դիմաց գրանցեց 8,5 միավոր:

Հայաստանի շախմատի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը վերջին պարտիայում հաշտություն կնքեց ուզբեկ Մուհամադալի Աբդուռախմոնովի հետ և վաստակած 6,5 միավորով բավարարվեց 33-րդ հորիզոնականով: Մրաշարին մասնակցած մեր շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 5 միավորով գրավեց 164-րդ տեղը: Կին մասնակիցների մեջ նա ցույց տվեց 19-րդ արդյունքը: Լավագույնը ռումինուհի Իրինա Բուլմագան է, որը վաստակած 6,5 միավորով գրավեց 59-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի միջազգային մրցաշարին մասնակցեցին 55 երկրների 326 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: