A
A
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձմռանը վաճառել բելգիացի հարձակվողին
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» առաջիկա ձմռանը մտադիր է վաճառել բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարից։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում խաղացողի հետ։ Ինքը՝ եզրային հարձակվողը, ցանկանում է այս մրցաշրջանն ավարտել հենց մադրիդյան ակումբում։
Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ 6 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Բելգիայի հավաքականի կազմում նա նաև մասնակցել է 2022թ աշխարհի առաջնությանը, սակայն ոչնչով աչքի չի ընկել: