Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+maroko
A A
Սպորտ

Մարոկոյի ֆուտբոլիստները հրաժարվել են աշխարհի առաջնության պարգևավճարներից

Մարոկոյի հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնությունում վաստակած իրենց պարգևավճարները կփոխանցեն երկրի աղքատ ընտանիքների օգնության հիմնադրամին: Այդ մասին հայտնել է հավաքականին մոտ կանգնած լրագրողներից մեկը:

Մարոկոյի ընտրանին, որը Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ տեղը, ընդհանուր առմամբ կստանա 25 մլն դոլար պարգևավճար: Ֆուտբոլիստներին հասանելիք գումարը կփոխանցվի վերը նշված հիմնադրամին, իսկ մնացածը կտրամադրվի երկրի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգացնելու համար:

Հավելենք, որ Մարոկոն առաջին աֆրիկյան հավաքականն է, որն աշխարհի առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ: