Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi (1)
A A
Սպորտ

Լիոնել Մեսին 2022թ աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Արգենտինայի հավաքականից

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել իր միջազգային կարիերան, և որ 2022թ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է ելույթները Արգենտինայի հավաքականում:

« Այն ամենը, ինչ ես զգացել եմ այս առաջնությունում, զգացմունքային էին: 

Այս հանդիպումից մինչև հաջորդը դեռ շատ տարիներ  կան: Չեմ կարծում, որ կարող եմ դա անել: Այսպես ավարտելը փայլուն է», - Խորվաթիայի հետ խաղից հետո ասել է անվանի ֆուտբոլիստը։

Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում իր նորամուտը նշել է 2005 թվականին։ Դրանից հետո նա ազգային թիմի կազմում անցկացրել է 171 հանդիպում։ 2022թ աշխարհի առաջնությունը հինգերորդն է նրա կարիերայում։ Լիոնել Մեսին աշխարհի առաջնություններում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Արգենտինայի հավաքականն իր վերջին խաղը Քաթարում կանցկացնի դեկտեմբերի 18-ին: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիա-Մարոկո հանդիպման հաղթողը: