Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (7)
A A
Սպորտ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր 102 կգ քաշային ծանրորդ Սամվել Գասպարյանը երկամարտի 389 կգ (175+214) արդյունքով գրավել է մրցանակային 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Պոկում վարժությունում նա նույնպես դարձել է բրոնզե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը ընդամենը 2 կիլոգրամով է ետ մնացել աշխարհի չեմպիոն Ֆարես Էլբախից Քափար, մեկով՝ արծաթե մեդակալակիր Ռեզա Դեհդարից Իրան:

Անցած գիշեր պայքարի մեջ են մտել նաև մեր 76 կգ քաշային կանայք: Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով զբաղեցրել է 9-րդ, իսկ Միլենա Խաչատրյանը 220-ով (100+120)՝ 11-րդ տեղը:

Այսօր Հայաստանը մասնակից չունի առաջնությունում: Դեկտեմբերի 15-ին հանդես կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):