Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (2)
A A
Պաշտոնական

Ինչ միջոցառումներ են սպասվում Ամանորին Երևանում

Ուրբաթ երեկոներն ու հանգստյան օրերը քաղաքի սրտում՝ հաճելի ու տրամադրող միջավայրում:

Հանդիպում ենք Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում

🔹Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 19:30, Կաթիլ բենդ, Թմբաթա, Հող

🔹Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 17:00, Արամ ՄՊ3, Կամի բենդ

🔹Դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:30, Ֆրիդըմ իզ իքսփենսիվ, Ռոզեն Թալ, Լավ էլի, Նեմրա,

🔹Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 17:00, Վահագն Հայրապետյան տրիո, Կարեն Մամիկոնյան տրիո, Նյու Կվինտետ, Լևոն Մալխասյան

🔹Դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 19:30, Սասնա Ծռեր, Մաունք, Արդվին, Աղասի Իսպիրյան, Եվա Եգանյան Արսեն Գրիգորյան (Մրո)

🔹Դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 17:00, Ջուլիանա, Ֆանքըբաութ, Ելոհարթ, Գառաժ Ռեքորդս

🔹Հունվարի 6-ին, ժամը՝ 19:30, Ֆորշ, Ռուբեն Հախվերդյան

Գիտեք չէ՞, արդեն գործում է նաև Սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակիցը, այլև կատարելու տոնական գնումներ:

Սպասում ենք Ձեզ՝ վայելելու Երևանի ամանորի շունչը:

Երևանի քաղաքապետարան