Բացել լրահոսը Փակել լրահոսը
318737207_511834857643877_6779026026172196509_n
A A
Պաշտոնական

Անն Լույոն՝ Ֆրանսուա Միտերանի օրինակով

1988 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը աշխատանքային նախաճաշ ունեցավ մի քանի չեխոսլովակացի այլախոհների և իրավապաշտպանների, այդ թվում՝ Վացլավ Հավելի հետ, ով դարձավ ժողովրդավարական Չեխոսլովակիայի նախագահ:

Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիայի և Չեխիայի դեսպանությունները համատեղ հանդիպում են կազմակերպում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ՝ ի ցույց դնելու իրենց հավատարմությունը մարդու արժանապատվության, խոսքի ազատության և ժողովրդավարության համար այս պայքարին:

Հավատարիմ մնալով այս ավանդույթին՝ Երևանում երկու երկրների դեսպանությունները հյուրընկալել են հայկական հասարակական կազմակերպությունների՝ մտքեր փոխանակելու մարդու իրավունքների ոլորտում արձանագրված առաջընթացի և նրանց կողմից այդ իրավունքների պահպանմանն ուղղված գործունեության շուրջ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն