Նոր հնարավորություններ Ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում մինչ օրս իրականացվող փորձաքննություններն այսօր կարելի է կատարել գերժամանակակից սարքավորումների միջոցով:
Կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել նոր սարքեր, որոնց միջոցով հնարավոր է կատարել գրեթե բոլոր փաստաթղթաբանական փորձաքննությունները և ունենալ այնպիսի արդյունք, որոնք նախկինում չեն ստացվել կամ ստացվել են, մի քանի սարքերի օգնությամբ՝ տևական ժամանակ:
Շնորհիվ նոր սարքերի, կրկնապատկվել է փաստաթղթաբանական փորձաքննությունների արդյունավետությունը:
Դոմինանտ է դարձրել փաստաթղթաբանական փորձաքննությունները Կենտրոնում և մրցունակ՝ տարածաշրջանում:
Կատարվում են այնպիսի աննախադեպ հետազոտություններ, ինչպիսիք են՝
ü հատվող շտրիխների եռաչափ մոդելավորումը (3D),
ü գրիչների, կնիքների և ներկանյությերի սպեկտրաչափումը,
ü կենսաչափական անձնագրերի և ID քարտերի միկրոչիպերի ընթերցումը,
ü շտրիխ կոդերի վերծանումը,
ü հիպերսպեկտրալ վերլուծությունը:
Առավել մեծ հնարավորություն է ընձեռում նաև տվյալների նորագույն բանկը, որն իր մեջ ներառում է՝
ü աշխարհի բոլոր երկրների դրամանիշերի,
ü ավտոփաստաթղթերի,
ü անձնագրերի,
ü նույնականացման քարտերի,
ü վիզաների,
ü մետաղադրամների պաշտպանվածության վերաբերյալ սպառիչ տվյալներ:
Հանրային կապեր