Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան 1
A A
Պաշտոնական

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի գրառումը․

Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին եւ հիշատակում ենք #Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային #Ղարաբաղ/ի հիշատակմամբ։
 
Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։
 
Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, #Արցախ/ը չի եղել #Ադրբեջան/ի կազմում։
Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ ևս:
 
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձեւավորում են Անկախ պետությունների համագործակցություն եւ հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում։