Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները․ ՀՀ ՊՆ

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:

Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը:

Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։

ՀՀ ՊՆ