Բացել լրահոսը Փակել լրահոսը
d47c3e726abc9ed2c89af51ee556a6ff
A A
Հասարակություն

Աշտարակ քաղաքում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրեասյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շների հարձակումը տարեց կնոջ վրա կանխվել է Աշտարակ քաղաքում բնակվող մի երիտասարդ տղայի շնորհիվ, ում անունը Միքայել է, և մինչ շտապօգնության ժամանումը, Միքայելը նաև օգնություն է ցուցաբերել անօգնական կնոջը։