Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անթալիա
A A
Հասարակություն

Թուրքերը զայրացած են․ ռուսներն ու ուկրաինացիներն Անթալիայում մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերում

Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը՝ նշում է Ermenihaber-ը։

Սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org»  կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։

 

Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։

Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի որ ոլորտը մեծապես օգուտ է քաղել այս ընթացքում։ Միայն հոկտեմբերին Անթալիայում վաճառքի միջին ցուցանիշը կազմել է 33.6%, իսկ Ստամբուլում 10 ամսվա ընթացքում  գերազանցել է 10%-ը։

 

Հաղորդվում է, որ Անթալիայում վարձակալության ոլորտում հիմնական վարձակալներն ուկրաինացիներն ու ռուսներն են։ Մեկ տարվա ընթացքում տների վարձերը թանկացել են 213%-ով, իսկ 2 տարվա ընթացքում՝ 395%-ով։

Ստորարգահավաքին կից գրության մեջ նշվում է, որ նախկինում 5000 լիրա արժողությամբ սենյակներն այժմ ռուսներին վարձակալության են տրվում 10-12․000 լիրայով։

«Նրանք «WhatsApp» հավելվածում ունեն հատուկ խմբեր, որտեղ միայն իրենք են, մեզ (թուրքերին-խմբ․.) չեն ընդունում և շարունակում են այսպես տակնուվրա անել անշարժ գույքի գները։ Արդյունքում տուժում են Թուրքիայի քաղաքացիները, քանի որ նման գներն անհնար են դարձնում թուրքերի կողմից անշարժ գույքի առքը կամ վարձակալությունը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։