Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում
A A
Պաշտոնական

Բեռնատարն ընկել է ձորակը. 44-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։