44-օրյա պատերազմը խորացրեց ժողովրդագրական ճգնաժամը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը հայտնվել է ժողովրդագրական մարտահրավերների առաջ։ 44 օրյա պատերազմի և քովիդի հետևանքով մարդկային կորուստները նպաստեցին ժողովրդագրական ճգնաժամի խորացմանը։
Այն, ինչ տեղի է ունենում հիմա, պարզապես հետեւանքն է տարիների՝ ժողովրդագրական բացասական ցուցանիշների։ Տարեցտարի Հայաստանում ծնունդների և ամուսնությունների թվաքանակի նվազումը, ինչպես նաև արտագաղթը հանգեցրել են ժողովրդագրական ճգնաժամի։
Եթե 1990 թվականին Հայաստանում ծնունդների թիվը եղել է 79882, ապա 2021թ այն նվազել է 50 տոկոսից ավելի։ Նախորդ տարի ծնվել է ընդամենը 36585 երեխա։
Քիչ երեխաներ ունենալու պատճառը միայն սոցիալ-տնտեսական չեն, թեեւ դրանք էլ վճռորոշ դերակատարում ունեն ժողովրդագրական ցուցանիշների, օրինակ՝ ամուսնության թվերի վրա։
Ծնունդների թվի նվազման արդյունքում Հայաստանում վերջին 31 տարում երկու անգամ ավելացել է 65-ից բարձր բնակչության թիվը։ Հայաստանը արդեն իսկ համարվում է ծերացող երկիր։ Կանխատեսումներն էլ մտահոգիչ են։
Ինչ անել ժողովրդագրական աղետը կանխելու համար։