Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid in Rusiia
A A
Հասարակություն

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 35 809 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 35 809-ով՝ մեկ օր առաջվա 33 106-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 16-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 36 519 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 000 055 դեպք:

Մահվան դեպքեի թիվը վերջին օրը կազմել Է 62՝ մեկ օր առաջվա 63-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 362 մարդ: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 21 491՝ մեկ օր առաջվա 22 680-ի դիմաց՝ մինչեւ 18 216 241, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: