Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090208
A A
Քաղաքականություն

Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը

Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։

«Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև հետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրության կենտրոնը: