Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ խոսնակ
A A
Պաշտոնական

Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․
«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի կոնկրետ առաջարկները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վերջին էսկալացիայի ֆոնին։