Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vardan-Spartak-Gukasyan
A A
Հասարակություն

Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին․ նա մասնակցել է հորեղբոր աղջկա հարսանիքին․ Առավոտ

Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Նա  ամբողջությամբ կրել է  դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով