
A
A
Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվում են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին։