Բացել լրահոսը Փակել լրահոսը
1_148_big
A A
Հասարակություն

Որն է «Գտի՛ր աշխատանք»-ում ներկայացված ամենաբարձր վարձատրվող աշխատանքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է ավելի քան 3,395 թափուր աշխատատեղ:

Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։

Հարթակում կարող եք գտնել աշխատանքներ 20 տարբեր գործունեության ոլորտներից։ Ամենաբարձր աշխատավարձը կազմում է ամսեկան 1մլն 500,000 դրամ՝ մենեջեր տրանսպորտային կազմակերպությունում։ Ամենացածր աշխատավարձը կազմում է ամսեկան  68,000 դրամ՝ անասնապահ։

Հարթակում քաղաքացին կարող է փնտրել աշխատանք ըստ իր կրթության, զբաղվածության և ցանկալի աշխատավարձի չափի։