Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց

«Արամը ազատ արձակվեց: Պայքարը շարունակվում է»,- իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Դիմադրության շարժման առաջնորդներից Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, Վանեցյանի օգնական ու ընկեր Արամ Գրիգորյանի տանն այսօր խուզարկություն էր սկսվել: Քիչ անց փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ չնայած նրա տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Արամ Գրիգորյանը ոստիկանություն է բերման ենթարկվել:

Խուզարկության համար հիմք է հանդիսացել ձմռանը տարածված մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Գրիգորյանը մուրացկաններին գումար տալիս։