A
A
Ես այս պահից սկսած դադարում եմ «Յուքոմ»-ով զբաղվել․ Հայկ Եսայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Յուքոմ» -ի շուրջ նոր զարգացում է։ Քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը ապրիլի 9-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ 94 տոկոս բաժնետերերի որոշմամբ նշանակվել է նոր տնօրեն՝ Արա Խաչատրյանը։ Ըստ Հայկ Եսայանի՝ իրենք այս մասին տեղեկացել են մամուլից։ Վերջինս զարմացել է․ քանի որ ակնկալում էչ, որ բաժնետերերը քննարկում են իր առաջարկը․ 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել՝ մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար։
Այսօր Հայկ Եսայանը նաեւ հայտնեց, որ եղբորը՝ բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանին առաջարկել է ետ վերցնել դիմումը պետռեգիստից, որին դիմել էին, որպեսզի նոր տնօրենի գրանցումը հետաձգվի։
Թող Արա Խաչատրյանը, գա զբաղվի ընկերությամբ, ես ես այս պահից սկսած դադարում եմ «Յուքոմ»-ով զբաղվել,- հայտարարեց Հայկ Եսայանը։ Նա նաեւ նշեց, ո ր կստեղծեն նոր ընկերություն, որը հավանաբար կկոչեն «Յունեթ»։
Պետք եղավ, նորից կաբել կքաշեմ, ինչպես 12 տարի առաջ,- հայտարարեց «Յուքոմ» -ի հիմնադիրը։
Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Ինչ կլինի նրանց ճակատագիրը, պարզ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում