Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131299
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

2008 թվականի Մարտի մեկից-երկուսը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն։ Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծի զեկուցման ժամանակ հայտնեց, որ ստացված վնասվածքի պատճառով զոհված, մահացած անձի իրավահաջորդին 30 մլն դրամ կտրամադրվի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած քաղաքացիներին՝ 5մլն դրամ։

Վարչապետը կարեւորեց որոշումը եւ նշեց, որ սրանով կյանքի գին չի որոշում ՀՀ կառավարությունը.

«Սա ընդամենը նշանակում է աջակցություն։ Մենք բավականին նուրբ իրավիճակում ենք, դուք տեղյակ եք, որ ես ինքս էլ մարտի մեկի, երկուսի իրադարձություններին ներգրավված եմ եղել, եւ այստեղ կարեւոր է, որ էմոցիոնալ որոշումներ չկայացնենք։ Իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը լուծում ստանան ՄԻԵԴ-ում, այսինքն՝ փոխհատուցումը եւ գումարի չափը ՄԻԵԴ-ը որոշի։ Մենք աջակցություն ենք տրամադրում, մենք չենք փոխհատուցում Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին»,-ասաց վարչապետը։

Որոշումն ընդունվեց միաձայն։