Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Հասարակություն

Համահայկական յոթերորդ խաղերին մասնակցելու համար ՀՀ ժամանողները կազատվեն մուտքի արտոնագրի վճարից

Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը կառավարության նիստի ժամանակ քննարկման ներկայացրեց Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին նախագիծը։ Նախագիծը վերաբերում է օգոստոսի 6-ից 17-ը կայանալիք Համահայկական յոթերորդ խաղերին։

Առաջարկվում է խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրի համար նախատեսված վճարից։

Նախագիծը ընդունվեց կառավարության կողմից։