A
A
Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուրում» ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը:
Այս մասին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել օգտատեր Մերուժ Գասպարյանը:
Տեսանյութում երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:
«Ա1+»-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանապետը հանձնարարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։