Սպորտ

20-6-2006 14:44

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանի լավագույն մարզիկ եւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում հաղթելուց հետո մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Դորտմունդի միջազգային սուպերմրցաշարին:
19-6-2006 13:30

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանի «Կիլիկիան» խիստ անհաջող մեկնարկեց Ինտերտոտոյի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում: Հայկական ֆուտբոլային ակումբը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր Թբիլիսիի «Դինամոյին», որի կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ:
16-6-2006 13:11

«ԿԻԼԻԿԻԱՅԻՆ» ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունիսի 18-ին, «Հրազդան» մարզադաշտում Երեւանի «Կիլիկիան» Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 1-ին փուլի շրջանակներում կհանդիպի Թբիլիսի «Դինամոյին»՝ Վրաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմին:
15-6-2006 21:16

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ է

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրում 2-րդ տեղում ընթացող «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր չեմպիոն «Փյունիկին», որը վստահորեն գլխավոր է մրցաշարային աղյուսակը։

15-6-2006 12:04

ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը հաստատվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահի պաշտոնում, իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվել է Եվրոպական 5-րդ գոտու...
14-6-2006 12:36

ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սան Մարիոնոյում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում շվեյցարացի Վադիմ Միլովի հետ դարձել է հաղթող: Հակոբյանը, ինչպես եւ Միլովը, անցկացրած 9 պարտիաներում վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարին մասնակցել...
13-6-2006 16:35

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունիսի 25-ին Գյումրիում կմեկնարկի տեքվան-դոյի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Վրաստանի ներկայացուցիչները: Ինտերնացիոնալ տեքվան-դոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ հայտնի չէ մասնակիցների վերջնական կազմը, սակայն...
13-6-2006 16:22

ԱՐՏՈՆԱԳՐՎԵՑԻՆ 7 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ ակումբներին արտոնագրման արարողությունը, որի ժամանակ արտոնագրեր ստացան բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը» եւ «Շիրակը»:
13-6-2006 14:25

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ

ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է տվել հայ երիտասարդ շախմատիստ Տիգրան Քոթանջյանին, որը 2006թ. Հայաստանի առաջնությունում 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

Քոթանջյանը 18-րդ հայ գործող շախմատիստն է, որին շնորհվում է գրոսմայստերի կոչում:...

12-6-2006 20:55

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԻ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում քիչ առաջ ավարտվեցին 9-րդ տուրի վերջին 2 հանդիպումները։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում չեմպիոն եւ ներկայիս առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկը» 3։1 հաշվով պարտության մատնեց փոխչեմպիոն «Միկային» եւ...
12-6-2006 12:57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ

Գերմանիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան, Լեհաստանը եւ Սերբիան, որոնց հետ միասին հայ ֆուտբոլիստները ընդգրկված են «Եվրո-2008»-ի ընտրական փուլում:
12-6-2006 12:35

«ԱՐԱՐԱՏԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Երեւանի «Արարատ» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կրած մի շարք պարտություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային»: «Հրազդան» մարզադաշտում կայացած այս մրցավեճի արդեն 4-րդ րոպեին Նշան Էրզրումյանը...
09-6-2006 19:56

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԱՆ-ՄԱՐԻՆՈՅԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, խոշոր 4:0 հաշվով պարտության մատնելով Սան Մարինոյի հավաքականին, դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական հաջորդ փուլ:
09-6-2006 13:24

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Այսօր Գերմանիայում Երեւանի ժամանակով 21:00-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին անհամբերությամբ սպասում են աշխարհի բոլոր երկրներում: Բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը բավական մեծ է: