Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՆԳ ԱՌԱ՞Վ

Տնտեսություն

Դոլարի հանդեպ դրամի «հաղթարշավի» տեմպերն այսօր փոքր-ինչ նվազեցին: Տարադրամի փոխանակման կետերում դոլարի արժեքը դրամի նկատմամբ նորից սկսեց բարձրանալ:

Արտարժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի մեծ տատանողականության հետ կապված Կենտրոնական Բանկն այսօր հայտարարություն է տարածել. «ՀՀ կենտրոնական բանկը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չենթարկվել տագնապի եւ չզոհաբերել իրենց խնայողությունները կեղծ լուրերին անխուսափելիորեն հետեւող հակադարձ տատանողականության բերած վնասներին»:

Ի դեպ, ԿԲ-ում համարում են, որ տարադրամի տատանողականությունը ուղիղ հետեւանք է տարածվող «կեղծ լուրերի»: «Տվյալ իրավիճակում արհեստածին է միայն այն աժիոտաժը, որն առաջացրել է վերոնշյալ սին վարկածը: ՀՀ կենտրոնական բանկը միջոցառումներ է իրականացնում թե' շուկայում դրամի իրացվելիության բնականոն մակարդակի, թե' փոխանակման կետերում գործարքների օրինականությունն ապահովելու համար»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: