Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՏՐԱՄՎԱՅԸ ՇԱՀՈՒՅԹ ԲԵՐԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ...

Հասարակություն

Տրամվայը շահույթ բերել չի կարող: Քաղաքապետարանն այսպես է պատասխանում Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ԲԲԸ- յան աշխատակիցների կատարած հաշվարկին, համաձայն որի, եթե տրամվայի այսօրվա գործող 40 դրամ սակագինը 20 դրամ իջեցվի, ապա հնարավոր է ստանալ տարեկան 100 մլն դրամ շահույթ, պատոնապես ներկայացվող 62 մլն-ի փոխարեն:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հայտարարեց, որ հաշվարկը կատարված է սիրողական մակարդակով, թվաբանական անճշտությամբ եւ բացի այդ հաշվարկի տակ չկան ստորագրություններ: Հիշեցնենք, որ դեռեւս 2001 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցվել է թիվ 1 եւ 2 տրամվայների շահագործումը՝ որպես ծախսատար եւ անշահութաբեր տրանսպորտի տեսակ, բացի այդ Այրարատ կինոթատրոնից մինչեւ Նաիրի կինոթատրոն ընկած հատվածում ապամոնտաժվում են տրամվայի գծերը:

Երեանի « Էլեկտրատրանսպորտ» ընկերության աշխատակիցներից ոչ մեկը չէր հրավիրվել քննարկմանը: Արեգ Բարսեղյանը լրագրողների հատուկ ուշադրությունը հրավիրեց հաշվարկում տեղ գտած հետեւյալ տողի վրա՝ տրամվայը օրական անվճար տեղափոխում է 14500 մարդ: Ըստ տրանսպորտի վարչության պետի այդ թիվը աբսուրդ է, ըստ նրա իրական թիվն է 5-ից 6000 մարդ: Այսօր երթուղի դուրս եկող 38 տրամվայների մոտ 30 տոկոսը վաղաժամկետ հավաքակայան է վերադառնում այս կամ այն տեխնիկական խնդրի պատճառով, ասում է Արեգ Բարսեղյանը: Իդեպ նշենք որ ապամոնտաժված տրամվայի գծերն ու չշահագործվող տրամվայները, որպես փոխհատուցում տրամադրվելու են գործազուրկ դարձած վարորդներին եւ « Էլեկտրատրանսպորտ» ԲԲԸ-յան աշխատակիցներին: