Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԱՏՎՈՒՄ Է 700.000-ից ՄԻՆՉԵՎ 1 ՄԻԼԻՈՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ՓԱՅՏ

Տնտեսություն

Վերջին 5 տարիներին հանրապետությունում գրանցվել է հարյուրավոր հեկտար անտառների չորացում: Սա կապված է ջերմաստիճանի համընդհանուր բարձրացման հետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ամեն տարի հատվում է 700.000-ից մինչեւ 1 միլիոն խորանարդ մետր փայտ:

Դեռեւս 1997 թվականին Հայաստանը վավերացրել է կլիմայի փոփոխության միջազգային կոնվենցիան` պարտավորություն ստանձնելով պահպանել անտառային շերտը, սահմանափակել ջերմային գազերի արտանետումները, կանխել կլիմայի փոփոխության մարդու կողմից միջամտությունները:

Բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը հավաստիացնում է, որ Հայաստանը կատարում է ստանձնած պարտավորությունները: Նկատենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում անտառածածկ 350 000 հա մոտ 40 տոկոսը հատվել է: Իսկ դրա վերականգնումը քիչ հավանական է :