Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ` ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆԸ ԿԱՆՆՈՒՄ

Հասարակություն

Մայիսի 20-ին պարոն Սարգիս Ասատուրյանը կներկայացնի Կանադական Կառավարությունը Կաննում ՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրման ժամանակ։

Ֆիլմը 1915-1923 թթ. Օսմանյան Կայսրության կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին է: Ֆիլմի ուշադրության կենտրոնում է այն, թե ինչպես եղասպանությունը փոխում մի հայ երիտասարդ վարորդի կյանքը։

Էգոյանի ֆիլմն առաջին անգամ կներկայացվի Կաննի Փառատոնում, թեեւ այն մրցության չի դրվել՝ ռեժիսորի խնդրանքով։

Ասատուրյանը հայկական ծագումով կանադացի առաջին խորհրդարանականն է, որը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել Կանադական Կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար եւ հաջողության է հասել ՝ հիմնելով «Կանադական Ժառանգության» մշտական կոմիտե։