Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՄԼՈ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Տնտեսություն

«Առկա» լրատվական գործակալությունն այսօր հրապարակել է Հայաստանի առեւտրային բանկերի 2001 թվականի մամլո վարկանիշը: Երկրում ամենահրապարակային գործունեությամբ աչքի է ընկել «Արդշինբանկը»: Եւս չորս բանկ գործակալության կողմից հաջորդաբար ճանաչվել են թափանցիկ: Գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը տեղեկացրեց, որ 2000 թվականին առաջատար տեղ զբաղեցնող բանկերի թիվը 7-ն էր:

Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Արմեն Եղիազարյանն տեղեկացրեց, որ անկախ Հայաստանում արդեն լուծարվել է մոտ 40 բանկ, սակայն չի արձանագրվել այնպիսի դեպք, որ պետությունը մասնակցություն ունենա բանկերի փակման գործընթացին: