Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆԱՐԱՎՈՐ ՞Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ...

Հասարակություն

Կենտրոն, Նորք, Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը:

Դատավոր Ուզունյանը ստիպված էր ընդմիջել նիստը, քանի որ գործով տուժողները չէին ներկայացել դատարան: Այսօր դատարան պիտի ներկայանային տուժողներ, ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Պերճ Բոշնաղյանը, Մանուկ Գասպարյանը, Նահապետ Գեւորգյանը, ժիրայր Գեւորգյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արամայիս Բարսեղյանը: Նրանցից միայն Պերճ Բոշնաղյանն էր գրություն ուղարկել դատավորին, զգուշացրել, որ վատառողջ է եւ դատարան կներկայանա ուրբաթ օրը:

Նշենք, որ մինչ օրս դատարան են հրավիրվել 23 տուժող՝ ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, այդ թվում ՝ Արմեն Խաչատյանը, Անդրանիկ Մանուկյանը, Էդմոնդ Ծատրյանը, Հերմինե Նաղդալյանը, ագիկ Մինասյանը, Ստեփան Մնացականյանը,Նապոլեոն Ազիզյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Աղասի Արշակյանը, Սեյրան Ավագյանը, Սամվել Ավետիսյանը, Սամվել Ավետիսյանը, Գագիկ Ասլանյանը, Հայկ Նիկողոսյանը / նկատենք, որ առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանը այժմ աշխատում է Դանիայում/: Սակայն նրանցից միայն մեկն է ներկայացել՝ սեփականաշնորհման նախկին նախարար Պավել Ղալթախչյանը: Նրա հարցաքննությունը տեւեց մեկ օր: Հիշեցնենք, որ գործով տուժող է ճանաչվել մոտ հարյուր հոգի:

Հաջորդ դատական նիստին հրավիրվել են պատգամավորներ Ժորա Գալստյանը, Արտակ Գրիգորյանը, Վռամ Գյուլզադյանը, Գեւորգ Դավթյանը, Վիկտոր Դալլաքյանը, Ռոբերտ Ենգոյանը եւ Ստեփան Զաքարյանը: Հայտնի է, որ տուժող պատգամավորների մի մասը հայտարարել է, թե «չի ուզում տեսնել ավազակների երեսը»:

Սակայն դատավարության մասնակիցները զարմանում են, որ տուժողները՝ մարդիկ, որ 1999 հոկտեմբերի 27-ին ենթարկվել են նման տրավմայի, չեն ներկայանում:

Օրենքով տուժողն ու վկան իրավունք չունեն չներկայանալ: Այդ դեպքում նրանց պարզապես բերման են ենթարկում: Չի բացառվում, որ փաստաբանները հանդես կգան տուժողներին բերման ենթարկելու միջնորդությամբ: