Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԵՎԻԿ»-Ը ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մշակույթ

Մարտի 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի է ունենալու մանկապատանեկան երգի «Արեւիկ» ամենամյա հեռուստատեսային մրցույթ-փառատոն: Այդ առթիվ այսօր Ժուռնալիստների տանը «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլի ղեկավարությունը հրավիրել էր մամլո ասուլիս:

«Արեւիկ» մրցույթ փառատոնը ստեղծվել է 2000թ.-ին՝ Արմեն Դիվանյանի նախաձեռնությամբ: «Արեւիկ» մրցույթ - փառատոնը համահայկական է, կարող են մասնակցել Հայաստանի շրջանների եւ սփյուռքի հեղինակներ: Փառատոնը պետական ֆինանսավորում չունի:

Մրցույթ - փառատոնն անց է կացվում «Մանկական երգ», «Պատանեկան երգ» , «Լավագույն կատարող» անվանակարգերով: Ըստ փառատոնի կազմակերպիչների, մրցույթն իրականացվում է անաչառ եւ արդար: Օրինակ, երգերի հեղինակների անունները նույնիսկ եզրափակիչ փուլում չեն հրապարակվում: Միավորները ամփոփելուց հետո հայտարարում են հաղթած երգերի հեղինակներին: Հավասար իրավունքներով են գնահատվում եւ ինքնուս երգահանների, եւ կոմպոզիտորների երգերը: