Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆՏԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱԺ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Տնտեսություն

Հայաստանի կապի ոլորտում Արմենտելի կատարած ներդրումները ուսումնասիրող աշխատանքային խումբը պարզել է, որ իրական ներդրումները կազմում են 51.7 մլն դոլար: Այնինչ Արմենտելը հայտարարում էր 127.4 մլն դոլարի ներդրումների մասին: Պարզվել է , որ մասնավորապես Արմենտելը Հայաստան է բերել ոչ ժամանակակից եւ հին տեխնիկա, մի շարք պատվերներ ուռճացված գներով տրվել են հունական ընկերությունների:

Չարաշահումներ են հայտանաբերել թե հույն, թե հայազգի մարդկանց կողմից, նշում է ներդրումները ուսումնասիրող աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը:

Որոշվել է չարաշահումների վերաբերյալ փաստերը ուղարկել դատախազություն, իսկ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար դիմել դատարան:

Ինչպես նշում է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, տրվել է լիցենզիա, եթե չի կատարում , կարող ես վերանայել այդ լիցենզիան: