Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԿԱՐՆԵՐԸ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԹԱՌԱՄՈՒՄ

Մշակույթ

«Մարդկային գեղեցկությունը արվեստում: Մեկ բառով այսպես կարելի է բնութագրել իմ ստեղծած կերպարները»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ասաց նկարների հեղինակ, ֆլորիստ Նադեժդա Օգանեսովնան:

Նրա գործիքը ոչ մատիտն էր, ոչ վրձինը եւ ոչ էլ ջրաներկը: Նրա արվեստը պատկանում է ֆլորիստիկա ճյուղին: Այսինքն՝ ցանկացած պատկեր ներկայացնել տարբեր ծաղիկների չորացած թերթիկներով: Հետաքրքրականն այն է, որ աշխատանքների հեղինակը մասնագիտությամբ կենսաբան է: Տվյալ արվեստով նա զբաղվում է ազատ ժամանակ:

«Սկսել եմ Մարտիրոս Սարյանի բնության նկարներից, ապա անցել Ռաֆայելին, Լեոնարդո Դա Վինչիին, Ռենուարին, Բոտիչելլիին եւ այլն»,- ասում էր հեղինակը: Նրա ստեղծագործությունների յուրահատկությունը կայանում է նրանում, որ վերցնում է վերոնշյալ նկարիչների որեւէ դիմանկար եւ ծաղիկներով վերարտադրում դրանք: