Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«WORLD PRESS PHOTO»-Ն ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Մշակույթ

Հայտնի է դարձել Ֆոտոլրագրության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային մրցույթի՝ World Press Photo-ի տարվա լուսանկարը. հնդիկ կինը ողբում է ցունամիի զոհ դարձած ազգականի մահը: Նկարի հեղինակը Ռոյթեր գործակալության հնդիկ ֆոտոլրագրող Արկո Դատան է:

Այս տարվա մրցույթին մասնակցել է 4266 ֆոտոլրագրող աշխարհի 123 երկրներից: Ի դեպ, մրցույթին մասնակցել են նաեւ մի շարք ֆոտոլրագրողներ Հայաստանից: Մրցանակներ են շնորհվել տասը թեմաներով: Հաղթել են 59 ֆոտոլրագրողներ՝ 24 երկրներից:

Հաղթանակած լուսանկարներից կազմված ցուցահանդեսը կշրջի աշխարհով մեկ՝ 85 քաղաքներով: 2005թ. հոկտեմբերին ցուցահանդեսը Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հրավերով կհյուրընկալվի նաեւ Երեւանում` «Մոսկվա» կինոթատրոնում: Իսկ մինչ այդ` 2005 թ. մարտի 4-27-ը, «Մոսկվա» կինոթատրոնում երեւանցիները կարող են տեսնել World Press Photo-ի 47-րդ մրցույթի արդյունքները:

Ֆոտոլրագրության ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ցուցահանդեսը Հայաստան է գալիս արդեն երրորդ անգամ: Հիշեցնենք, որ World Press Photo-2002թ.տարվա լուսանկար էր հայտարարվել ամերիկյան «Պոլարիս իմիջ» ընկերության ֆոտոլրագրող, մեր հայրենակից Էրիկ Գրիգորյանի լուսանկարը: