Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԸ ՝ 50 ՏՈԿՈՍՈՎ ՊԱԿԱՍ

Տնտեսություն

Այս գարնան աննախադեպ հաճախ տեղացող անձր եւները մեծ վնաս են հասցրելՀայաստանի գյուղատնտեսությանը, հայտարարում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Ավետիսյանը: Ընդհանուր վնասի չափը փոխնախարարը չհայտնեց, պատճառաբանելով, թե պաշտոնական տվյալներ մինչ օրս չկան, միայն հայտնեց, որ ծիրանի բերքն այս տարի 50-ից 60 տոկոսով պակաս կլինի:

Այսօր կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսությանը վերաբերող այլ հարցեր էլ են քննարկվել: Մասնավորապես անդրադարձ է եղելՉինաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների կողմից կատարվող դրամական ներդրումներին: Այս տարի ներդրումները կուղղվեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: Ըստ Արմեն Ավետիսյանի նախատեսված է գնել գյուղտեխնիկա, հատկապես տրակտորներ. 40 տրակտոր վաճառվելու է աճուրդով: Այսօր որոշվել է նաեւ տրաակտորների մեկնարկային գինը. 3500 դոլար: Ի դեպ նշենք, որ մեկ տրակտորի գինը 45 հազար դոլար է:

Քննարկվել է նաեւ նոր սերմացու ներկրելու հարցը: Սորտաթարմացման նպատակով կներմուծվի աշնանացան ցորենի, կարտոֆիլի եւ հաճարի սերմացու: Կառավարության ստանդարտացման վարչությունը եռօրյա ժամկետում իրականացնելու է ներկրվող նոր սերմացուի ստուգումը, որից հետո թույլատրվելու է դրա օգտագործումը: